Էդեն Ազարը կերկարաձգի պայմանագիրը «Չելսի»-ի հետ  

Armenpress 13:16, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը կերկարաձգի պայմանագիրը «քաղաքայինների» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Կողմերը նոր պայմանագիրը կստորագրեն առաջիկա շաբաթվա մեջ: Ազարի պայամանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:

Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվեց 2012 թվականին: Մինչ օրս բելգիացին 251 խաղում խփել է 72 գոլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am