Ավստրիան քննադատել Է եվրոգոտու ընդլայնման Յունկերի առաջարկությունը

Armenpress 13:11, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը: Քեռնի խոսքով՝ նախքան արեւելաեվրոպական երկրների ֆիրմաների միջոցով հարկերից խուսափման սխեմայի վերացումը նման բարենորուգումը ոչ մի իմաստ չունի:

Քեռնը հավելել Է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում Է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չԷ:

Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել Է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ Է խուսափել:

Եվրոգոտին այս պահին ներառում Է 19 երկիր: Եվրամիության եւս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում: Կուրցը եւ Քեռնը մրցակիցներ են հոկտեմբերի կեսերին Ավստիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Քեռնը սոցիալ-դեմոկրատների առաջնորդն Է, մինչդեռ Կուրցը ներկայացնում Է պահպանողականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am