Մեսսին մոտ է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը    

Armenpress 13:02, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին մոտ է երկարաձգելու «կապտանռնագույնների» հետ պայմանագրի երկարաձգմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական AS-ն: Մեսսին և «Բարսելոնա»-ն դեռևս ամռանը համաձայնության էին եկել: Նախնական տեղեկությունների համաձայն, նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:

Կատալոնական «Բարսելոնա»-ն հուլիսի հայտարարել էր Մեսսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին, բայց արգենտինացին մինչ օրս չի ստորագրել պայմանագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am