Մոսկվայում մեկ օրում ավելի քան 100 հազար մարդ են տարահանել ականապատման մասին զանգերի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ Է տարահանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին օրվա ընթացքում Մոսկվայի արտակարգ ծառայություններում 65 անանուն զանգ Է ստացվել ավելի քան 70 օբյեկտներում պայթյունների սպառնալիքի մասին: «Դրանք ուսումնական հաստատություններ են, առեւտրական կենտրոններ, կայարաններ, հյուրանոցներ, այլ հասարակական շենքեր»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալներով՝ ստուգման ժամանակ տարահանման Է ենթարկվել ավելի քան 100 հազար քաղաքացի:
Նախօրյակին աղբյուրը հայտնել Է, որ ահաբեկչական գրոհների մասին կանխահայտորեն սուտ հաղորդումների փաստով հարուցվել Է քրեական գործ: Օպերատիվ աշխատանքին միացել են հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ