Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսուհետ կգործի առավել արդյունավետ. Սուրեն Կարայան

Armenpress 12:27, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներուժն առավել նպատակային և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այսպիսով նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար: «Փոփոխություններով տեսչական մարմնին թույլ կտրվի ռեսուրսներն առավելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել գործառույթների լիարժեք իրականացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am