«Լույս»-ի կրթաթոշակին արժանացած 6 քաղաքացու տրվեց զինվորական տարկետում

Armenpress 12:23, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած ՀՀ 6 քաղաքացու մինչ ուսումնասռության ավարտը տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության: Ուսանողներն ընդունվել են Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի Քեմբրիջի, Օքսֆորդի, Չիկագոյի համալսարաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am