Հայաստանի մի շարք համայնքապետեր կվերապատրաստվեն

Armenpress 11:57, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ կվերապատրաստվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում: Վերապատրաստումը միտված է նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործմանը: Այս նպատակի համար կառավարությունը կհատկացնի 37 մլն դրամ: Ըստ նախագծի հիմնավորման, վերապատրաստման հարցը հասունացել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և մոնիտորինգ՝ պարզելու համար վերապատրաստման ենթակա անձանց թիվը՝ բացառելով խոշորացվող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների ներգրավվածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am