1000х90.jpg (78 KB)

Հնդկաստանում առնվազն 15 մարդ Է զոհվել 60 ուղեւորներով նավի շրջվելու հետեւանքով

Armenpress 10:19, 14 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 15 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ նավը շրջվել Է Հնդկաստանի Յամունա գետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANI գործակալությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 14-ի առավոտյան Ութար Փրադեշի նահանգի Բագհպատ շրջանում: Յամունա գետով Է անցնում սահմանը Ութար Փրադեշի եւ Հարյանի նահանգների միջեւ, ուր եւ մեկնել Էին նավի ուղեւորները: Պատահարի վայրը գտնվում Է Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:

Գործակալության տվյալներով՝ պատահարի պահին նավում եղել Է 60 մարդ, նրանցից 12-ին հաջողվել Է փրկել: Արտակարգ ծառայությունները շարունակում են փրկարար գործողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am