Սեպտեմբերի 18-ը աստղագիտության օրն է

Armenpress 15:47, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 18-ին`  աստղագիտության օրը, կհիշեն նաեւ ակադեմիկոս  Վիկտոր Համբարձումյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ օրվան հատուկ համբարձումյանական ընթերցումներ կանցկացվեն: «Մենք տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ անցկացնում ենք, սակայն այդ օրը որպես այդպիսին խոշոր միջոցառում չի կազմակերպվի»,-ասաց նա:

Միքայելյանի խոսքով` թեեւ գիտության ոլորտում ֆինանսավորման ծավալի հետ կապված լուրջ փոփոխություններ չկան, գիտությունը այնուամենայնիվ մնում է կայուն մակարդակի վրա:  «Պետք է փորձել օգտվել այն հանգամանքից, որ միջազգային ասպարեզում հատկապես զարգացած երկրները շատ են կարևորում գիտությունը»,-նշեց բանախոսը:

Աստղադիտարանի տնօրենը ուրախությամբ փաստեց, որ ի տարբերություն շատ այլ աստղադիտարանների, Բյուրականի աստղադիտարանը շարունակում է զբաղվել տիեզերական մարմինների հայտնաբերմամբ, մինչդեռ շատ երկրներում աստղադիտարաններն ուսումնասիրում են արդեն հայտնաբերված մարմինները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am