1000х90.jpg (78 KB)

Disney-ը հայտարարել Է «Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդի պրեմիերայի նոր ամսաթիվը

Armenpress 14:33, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» կինոսագայի իններորդ Էպիզոդի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 12-ին տարածել Է Disney ընկերությունը, որը ֆիլմերի այս խարքիի իրավունքների սեփականատերն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Disney-ը կինոնկարի Էկրան բարձրանալը հետաձգել Է ավելի քան կես տարով: Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն, կինոցիկլի՝ դեռեւս անվանում չստացած իններորդ մասը պետք Է թողարկվեր 2019 թվականի մայիսին: Ինչպես նշում Է «Հոլիվուդ ռեփորթեր» հանդեսը, հետաձգումը կարող Է կապված լինել ֆիլմի ռեժիսորի փոխվելու հետ: Սեպտեմբերի 12-ին ավելի վաղ Disney-ը հայտնել Է, որ իններորդ մասի բեմադրողը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, որը մինչ այդ արդեն նկարահանել Էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» յոթերորդ՝ Էպիզոդը (2015 թ.):

Անցած շաբաթ հայտնի դարձավ նախագծից ռեժիսոր եւ սցենարիստ Քոլին Թրեւորոուի հեռանալու մասին, որը պետք Է նկարահաներ իններորդ Էպիզոդը: «Հոլիվուդ ռեփորթեր»-ի տեղեկատվությամբ՝ Թրեւորոուի եւ Disney-ի միջեւ պարտավորագրի լուծարման պատճառ են դարձել սցենարի հարցում եղած տարաձայնությունները: Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» Էպիկական սագան դարձել Է համաշխարհային կինեմատոգրաֆի առավել մեծ ժողովրդականություն վայելող երեւույթներից մեկը եւ իր շուրջը միլիոնավոր երկրպագուների հավաքել ամբողջ աշխարհում: Առաջին ֆիլմը, որն Էկրան Է բարձրացել 1977 թվականին, 11 մլն բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում հավաքել Է 775,4 մլն դոլար՝ ապահովելով իր կուլտային կարգավիճակը:

Լուկասի օրիգինալ եռերգությունն ավարտվել Է 1983 թվականին, եւ միայն 1990-ական թվականների վերջին նա որոշեց վերագործարկել ֆրանշիզան՝ նկարահանելով երեք պրիկվելներ՝ այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել Էին առաջին երեք Էպիզոդների գործողությանը:

2012 թվականին Լուկասի Lucasfilm ընկերությունը ձեռք բերեց համաշխարհային խոշորագույն կինոստուդիաներից մեկը՝ Disney-ը, որն ապահովեց սագայի հերթական վերագործարկումը: Այսպես, 2015 թվականին Էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվեց ավելի քան 2 մլրդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Կինոցիկլի ութերորդ Էպիզոդի պրեմիերան կկայանա այս տարվա դեկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am