C-400 համակարգերի մատակարարման ռուս-թուրքական պարտավորագրի գումարը կազմել Է ավելի քան 2 մլրդ դոլար

Armenpress 10:13, 13 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների մի աղբյուր:

Հրատարակությունը գրում Է, որ թուրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվում Է, որ դա ամենախոշոր պարտավորագիրն Է, որը երբեւԷ կնքվել Է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջեւ: «Կորմերսանտ»-ի տեղեկություններով՝ C-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո մնացել են մի քանի բաց հարցեր: «Նախ, «ՌոսօբորոնԷքսպորտի» կողմից ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առաձին քննարկել: Երկրորդ, Թուրքիան մտադիր Է C-400 համակարգերի արտադրություն կազմակարպել իր տարածքում:

Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել Է թերթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am