Հարկային և մաքսային եկամուտների աճ է ապահովվել ստուգումների կրճատման պայմաններում

Armenpress 09:39, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հար­կա­յին և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Միևնույն ժամանակ, ստուգ­ման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտ­րո­ղա­­կանու­թյան ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճա­­տվել է հար­կա­յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում­նա­սի­րությունների քա­նակը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am