Ծնվել է Դոնալդ Թրամփի 9-րդ թոռնիկը

Armenpress 21:49, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն 9-րդ անգամ պապիկ է դարձել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է նրա որդին՝ Էրիկ Թրամփը:

«Լարա Թրամփը (Էրիկ Թրամփի կինը) և ես ուրախ ենք տեղեկացնել մեր որդու՝ Էրիկ Լյուկ Թրամփի լույս աշխարհ գալու մասին, որը ծնվել է այսօր առավոտյան 8:50-ին (Երևանի ժամանակով 16:50)»,- գրել է Էրիկ Թրամփը:

Մինչ այս Թրամփն ուներ 8 թոռնիկ, հինգը՝ Դոնալդ Թրամփ կրտսերից և երեքը՝ դուստր Իվանկա  Թրամփից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am