Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին դասական պարտիայում

Armenpress 18:44, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի 1/8 եզրափակչում Արոնյանն առաջին դասական պարտիայում սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Դուբովի հետ: Պարտիայի 36-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Դասական երկրորդ պարտիան շախմատիստները կանցկացնեն սեպտեմբերի 13-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am