Լավրովը եւ Խաչատուրովը հանդիպում են անցկացնում Մոսկվայում

Armenpress 17:28, 12 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին հանդիպում են անցկացնում Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության զարգացման շուրջ: Գլխավոր քարտուղարն ու նրա թիմն ամբողջ քարտուղարության շատ համակարգված աշխատանք են կատարում պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների հիման վրա»,-ասել Է Լավրովը:

Նրա խոսքով՝ Խաչատուրովն այդ պաշտոնում Է գտնվում գրեթե կես տարի: «Արդեն հիմքեր կան՝ լսելու ձեր գնահատականները, մեզ դա շատ օգտակար կլինի»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

Իր հերթին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ կարճ ներկայացնելու Է այն, ինչ հասցրել Է անել:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am