1000х90.jpg (78 KB)

Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

Armenpress 16:59, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:

Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել  գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է  համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝  հաշվի առնելով հնչեցված մոտեցումները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am