Արցախի նախագահն այցելել է Թալիշ գյուղ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ Թալիշ գյուղ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Այնուհետեւ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ու համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: