Արեգակի վրա հզոր բռնկումը վատացրել Է կապը Եվրոպայում եւ Ամերիկայում

Armenpress 11:36, 7 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն Է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել Է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում: Բռնկման հզորությունը գնահատվում Է որպես հնարավոր առավելագույնին մոտ, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Պուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:

«Մենք բռնկման հզորությունը գնահատում ենք որպես առավելագույնին մոտ՝ X9,3-ին (տառը նշանակում Է «արտակարգ մեծ բռնկումների» դասը, իսկ թիվը՝ բռնկման ուժը): Այն տիեզերական տեխնիկայի եւ կապի համակարգերի խափանման սպառնալիք Է: Բռնկումն արդեն վատացրել Է կապի որակը Եվրոպայում եւ Ամերիկայում»,- ասել Է նա: Փորձագետը նաեւ սեպտեմբերի 7-ի առավոտյան կանխատեսել Է մագնիսական փոթորկի սկիզբ, ինչը կհանգեցնի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատթարացման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am