ԵԱՀԿ-ն ձգտում է շարունակել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ. երևանյան գրասենյակը փակվեց

Armenpress 21:19, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօրվանից ամբողջովին դադարեցնում է իր գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ կազմակերպությունը ձգտում է շարունակել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ՝ գործող ԵԱՀԿ պարտավորություններին համաձայն։

Կազմակերպությունը իր ներկայացուցչությունը Հայաստանում բացել էր 2000 թ․-ին։ «Իր գործունեության ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և իր նվիրված աշխատակազմը խթանել են ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների կատարումը, իրականացրել հաջողակ գործունեություն և արժեքավոր ծրագրեր անվտանգության բոլոր երեք ԵԱՀԿ ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության։ ԵԱՀԿ գործունեությունը Հայաստանում, ի թիվս այլոց, ներառել է ոստիկանության բարեփոխումներին աջակցելը, բնապահպանական ռեսուրսների արդյունավետ կառավարման խթանումը, գործարար գործունեության վրա ազդեցություն ունեցող ազգային կարգավորիչ շրջանակների բարելավմանը և արդարադատության համակարգի ու ընտրությունների կազմակերպման վրա ազդող բարեփոխումների ձևավորմանն ու իրականացմանը աջակցելը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հետևում է 2016 թ-ի Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության և 2017 թ-ի Ավստրիայի ԵԱՀԿ նախագահության կողմից ամիսների ընթացքում ձեռնարկած ինտենսիվ ջանքերի և բանակցությունների ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև գրասենյակի մանդատը երկարացնելու վերաբերյալ համաձայնություն գտնելու ուղղությամբ«- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am