Ադրբեջանը կրակ է բացել ԵԱՀԿ դիտարկման ժամանակ. Տիգրան Բալայան

Armenpress 14:19, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օգոստոսի 31-ին անցկացված ԵԱՀԿ առաքելության մշտադիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանի զինված ուժերը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակ են բացել Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ»,- նշել է Բալայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am