Էրեբունիում կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է

Armenpress 17:08, 29 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Տղամարդուն վնասազերծել է դիպուկահարը:

Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am