Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում  

Armenpress 10:20, 29 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն իր 2-րդ մենամարտում պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս մնաց հետագա պայքարից: Աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում է Հովհաննես Բաչկովը: Օգոստոսի 29-ին նա կմրցի Մոնղոլիան ներկայացնող Բատարշուխ Չինզորիգի հետ և հաղթանակի դեպքում դուրս կգա կիսաեզրափակիչ ու կապահովի առնվազն բրոնզե մեդալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am