ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հյուրանոցային ոլորտի համար նոր բիզնես դասընթաց է կազմակերպել

Armenpress 13:08, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը: «Արմենպրես»-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի զարգացման և մարքեթինգի վարչությունից տեղեկացրին, որ հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի են ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառել տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները: Դասընթացներին մասնակցել է Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am