Սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում հակահայկական տրամադրություններ գրգռած աղբյուրը բացարձակ ֆեյք է. Արա Սահակյան

Armenpress 20:36, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում հակահայկական տրամադրություններ գրգռող կայքը բացարձակ ֆեյք է: Այն հայկական աղբյուների հետ որևէ կապ չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը՝ մեկնաբանելով ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվող բացահայտ ֆեյք աղբյուրի` armenianreport.com-ի հոդվածն ու դրա արձագանքները:

«Ակնհայտ է, որ մենք այստեղ գործ ունենք ֆեյք կայքի հետ: Հակաղրղզական, վիրավորական շեշտադրումներով հոդվածով փորձ է արվում թեժացնել կրքերը: Ֆեյք աղբյուրների վրա հիմնվելով՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու գործելաոճն անընդունելի է: Դրա իրական ներգործությունը սթափ մտածող մարդկանց վրա զրոյական է»,-ասաց Արա Սահակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am