1000х90.jpg (78 KB)

Անգելա Մերկելն աջակցում է փախստականների ընդունումը մեծացնելու գաղափարին

Armenpress 16:41, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է 20 հազարից մինչև 40 հազար փախստական ընդունող Եվրոպական Միության անդամ երկրների համար քվոտաների կրկնապատկման գաղափարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ կանցլերի՝ դա այն թիվն է, որը կարող է հաղթահարել ԵՄ-ը և անօրինական միգրացիայի դեմ վերահսկողությունը ուժեղացնելու առաջին քայլերից մեկն է:

Մերկելը նաև նշել է, որ Գերմանիան մտադիր է մինչև 2017 թվականի վերջը շուրջ 50 մլն եվրոյով օժանդակել ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարին և Միգրացիայի միջազգային կազմակերպությանը Լիբիայում իրականացնող գործունեության համար: Միջոցները տրամադրվում են, մասնավորապես, այն ավազակախմբերի դեմ, ովքեր անօրինական ճանապարհով Միջերկրական ծովով տեղափոխում են միգրանտներին, ինչպես նաև այն գործոնների դեմ, որոնք ստիպում են միգրանտներին մեքենայով գնալ դեպի Եվրոպա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am