Վենեսուելան ռազմական միջամտության մասին Թրամփի խոսքերից հետո նրան մեղադրել է ծայրահեղականության մեջ

Armenpress 15:05, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը. Թրամփը հնարավոր էր համարել Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողության անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Դա բարձրագույն ծայրահեղության ակտ է: Միացյալ Նահանգներում կառավարում է ծայրահեղական վերնախավ, և անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ է կատարվում, ինչի կհանգեցնի դա աշխարհում»,- հայտարարել է նախարարը:

Նախօրեին Թրամփն իր հայտարարության մեջ նշել էր, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական գործողության անցկացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am