1000х90.jpg (78 KB)

3.5 միլիոն հյուսիսկորեացի ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին

Armenpress 14:29, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ 3.5 միլիոն  մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ինչպես նաև պայքարելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, կամավորները ցանկություն են հայտնել միանալ բանակին այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը: 

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան սպառնում էր միջուկային զենքով հարված հասցնել ԱՄՆ-ին պատկանող Գուամա կղզուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am