Անտարկտիդայում գտնվել է 106 տարվա մրգային կեքս

Armenpress 14:14, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտարկտիդայում հետազոտողները հայտնաբերել են լավ պահպանված բրիտանական ավանդական մրգային կեքս: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Բի-Բի-Սի»-ին: Ենթադրվում է, որ այն պատկանել է հայտնի բևեռախույզին` Ռոբերտ Ֆոլկոն Սքոթին, ով Հարավային բևեռի առաջին բացահայտողներից է:

Հետազոտողների խումբն ուսումնասիրում է Անտարկտիդայում գտնվող նորվեգացի հետազոտող Քարստեն Բորխգրևինկի խրճիթը, որը կառուցել է 1899 թվականին, որից էլ օգտվել է Սքոթն իր «Տեռանովա» արշավի շրջանակում 1911 թվականին: Որոշ տվյալների համաձայն, նա շատ է սիրել «Huntley & Palmers» ֆիրմայի արտադրության կեքս և արշավների ժամանակ միշտ վերցրել է իր հետ:

Կեքսը գտած հետազոտողները նշում են, որ տուփը փոքր-ինչ մաշվել է, բայց ինքը` խմորեղենը, գտնվում է շատ լավ վիճակում  և ախորժաբեր բուրմունք ունի:

Ավանդաբար բրիտանական կեքսի բաղադրության մեջ եղել են թարմ կամ չորացրած մրգեր: Սկզբում այն պատրաստվում էր սուրբծննդյան տոներին: Սառնարանում այն կարելի է պահել մի քանի ամիս, իսկ սառցարանում` մի քանի տարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am