Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր  

Armenpress 10:10, 11 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  մրցավեճն ավարտվեց 19-րդ քայլում:

Նախավերջին տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավորով: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով ու հետ է կես միավորով:

Վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am