Հայաստանում կանցկացվի երկօրյա ռոք միջազգային բացօթյա փառատոն

Armenpress 13:30, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենա երկրում նախադեպը չունեցող բացօթյա երկօրյա ռոք միջազգային փառատոն, որը արդեն իսկ ռուսական և այլ միջազգային մեդիա գործակալությունների կողմից ճանաչվել է ԱՊՀ տարածքում սպասվող լավագույն հինգ երաժշտական փառատոններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ EPICRockOpenAirArmenia2017 փառատոնը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում, գլխավոր մարզադաշտի տարածքում: Անթիվ վրաններ, ուրախ տրամադրություն, անկրկնելի հնչողություն, երկինք, աստղեր, խենթացնող երաժշտություն և անմոռանալի օրեր։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպիչներն  ապահովում են տեղափոխումը Երևանից Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև տրամադրում վրաններ գիշերակացի համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am