Թուրքիան սկսել է «անվտանգության պատի» կառուցման աշխատանքները թուրք- իրանական սահմանին

Armenpress 15:59, 9 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրք-իրանական սահմանային Աղրըի նահանգում արդեն մեկնարկել են 144 կմ երկարությամբ «անվտանգության պատի» կառուցման աշխատանքները:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդամամբ` պատը կահավորված է լինելու սահմանային անվտանգության հատուկ համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:

Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Փետրվարին «Արմենպրես»-ը հայտնել էր, թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից բետոնե 690 կմ պատի կառուցման  մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am