Թուրք հաքերները շարունակում են հանցավոր գործունեությունը. կոտրել են հայկական մի քանի կայք

Armenpress 12:15, 7 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին  համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թուրք հաքերները, ադրբեջանական հաքերներին օժանդակելով, գրոհել են հայկական յոթ կայքերի վրա: «Դրանք հիմնականում տուրիստական բնույթի կայքեր են: Կոտրված հայտնի կայքերի թվում է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքէջը»,-ասաց նա:

Հաքերները կոտրել են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am