1000х90.jpg (78 KB)

Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար

Armenpress 13:11, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Մինչ այս Կարապետյանը զբաղեցրել է Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) տնօրենի պաշտոնը:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից վերջերս ազատվել էր ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Խաչատրյանը և նշանակվել Շիրակի մարզպետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am