1000х90.jpg (78 KB)

«Թումո»-ի սաները մասնակցում են ռոբոտաշինական օլիմպիադային

Armenpress 21:18, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող  մի  խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ից՝ հավելելով. «Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։ Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։ Այսօր կայացած առաջին փուլի արդյունքներով Հայաստանի թումոյական թիմը առաջատարներից մեկն է։ FIRST Global օլիմպիական խաղերը կտևեն մինչև հուլիսի 18-ը։ Խաղերի ընթացքին կարելի է հետևել և Հայաստանի թիմին սատարել մրցույթի պաշտոնական կենդանի հեռարձակմամբ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am