Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ նախընտրական փուլին

Armenpress 19:57, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին`

Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան:

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմպավանում։ Հուլիսի 24-ից 29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

ԱԱ2019-ի ընտրական փուլում Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ օգոստոսի 2-ին ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am