1000х90.jpg (78 KB)

Տարոն Մարգարյանը կարևորում է երևանցիների անվտանգ երթևեկության կազմակերպումը

Armenpress 19:25, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության  և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը: Աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական,  ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:

«Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաև բերելով անդառնալի հետևանքների: Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ և կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am