Առաջին կիսամյակում ՉԺՀ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 6,9 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել Է 38,149 տրիլիոն յուանի (5,65 տրիլիոն դոլարի): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպերս»-ը, այս մասին ասված Է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչության զեկույցում:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ աճի տեմպերը կազմելեն 6,9 տոկոս: Չինաստանում տեղի Է ուենենում ազգային տնտեսությաան աճի տեմպերի աստիճանական դանդաղում: Այսպես 2010 թվականին այս ցուցանիշը եղել 10,4 տոկոսի մակարդակում, 2011 թվականին՝ 9,2 տոկոսի, իսկ 2012 թվականին՝ 7,8 տոկոսի մակարդակում: 2013 թվականի արդյունքներով՝ Չինաստանի տնտեսության աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 7,7 տոկոս, 2014 թվականին՝ մինչեւ 7,3 տոկոս, իսկ 2015 թվականին՝ դրանք կազմել են 6,9 տոկոս: 2016 թվականին այս ցուցանիշը դանդաղել Է մինչեւ 6,7 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ