«Սպարտակ»-ը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր

Armenpress 11:32, 15 Հուլիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ը դարձել է Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուպերգավաթի համար մրցում էին մոսկովյան երկու թիմեր` «Լոկոմոտիվ»-ը և «Սպարտակ»-ը: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չի արձանագրվել, իսկ լրացուցիչ ժամանակում «Սպարտակ»-ին հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

«Սպարտակ»-ը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am