1000х90.jpg (78 KB)

Խամես Ռոդրիգեսը պաշտոնապես տեղափոխվեց «Բավարիա»

Armenpress 16:25, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում «Բավարիա»-ի մամուլի ծառայությունը: Խամեսը երկու տարվա վարձակալությոամբ հանդես կգա «Բավարիա»-ում`հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Նա արդեն հաջող բուժզննում է անցել Մյունխենում:

Խամեսը կարիերան սկսել է կոլումբիական «Էնբիգադո» ակումբում: Այնուհետ հանդես է եկել արգենտինական «Բանֆիլդ»-ում, պորտուգալական «Պորտու»-ում, ֆրանսիական «Մոնակո»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում: Կոլումբիայի ազգային թիմում անցկացրել է 52 խաղ` դարձել 17 գոլի հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am