Մոսկվայի Կուրսկի կայարանում երկու Էլեկտրագնացքներ են բախվել

Armenpress 17:54, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու Էլեկտրագնացքներ են բախվել Մոսկվայի Կուրսկի կայարանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում:

«Հաստատում ենք Նախաբինոյից Շչերբինկա մեկնող Էլեկտրագնացքի եւ Նիժնի Նովգորոդ-Մոսկվա «Ստրիժ» արագընթաց գնացքի բախման փաստը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ճշտել են Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայությունում, Մոսկվայի ժամանակով ժամը 14:38-ին կայարանից Էլեկտրանացքի մեկնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկատվության, ռելսերից դուրս են ընկել երկու վագոնների զույգ անիվները, ինչի հետեւանքով դրանք թեքվել են Նիժնի Նովգորոդից կայարան ժամանող «Ստրիժ» գնացքի կողմը:

Արտակարգ պատահարի հետեւանքով տուժել Է երկու մարդ: «Նախնական տեղեկատվության համաձայն, վնասվածքներով կայարանի բուժկետ են դիմել «Ստրիժ» գնացքի երկու ուղեւորներ»,- ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը: Վթարի հետեւանքները վերացնելու համար այդ պատահարի վայր Է ուղարկվել երկու վերականգնողական գնացք:

Իր հերթին արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Կուրսկի կայարանում տեղի Է ունեցել մերձքաղաքային հաղորդակցության երկու գնացքների բախում: Դրա հետեւանքով վագոններից մեկը մասամբ դուրս Է եկել ռելսերից: «Ուղեւորները տարհանվել են նախքան հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանումը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Տեղեկատվությունը ճշտվում Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am