Անկարայի սադրանքները չեն բարելավի հարաբերությունները. Ցիպրաս

Armenpress 16:58, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Բինալի Յըլդըրըմի հետ Աթենքում կայացած բանակցություններում արծարծել Է թուրք զինվորականների կողմից Հունաստանի օդային ու ծովային տարածքի մշտական խախտումների հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիայի սադրանքները եւ խախտումները չեն օգնում դրական օրակարգի հաստատմանը»,-ասել Է Ցիպրասը՝ հանդես գալով Յըլդըրըմի հետ համատեղ հայտարարությամբ:

«Ես ասացի պարոն Յըլդըրըմին, որ այդ իրադրությունը նպաստավոր չԷ, որ թուրքական կողմի ռազմական գործունեությունն ու թուրքական խախտումները չեն կարող շարունակվել, եւ ճիշտ չԷ, որ մեր երկրները լավ համագործակցության, դրական օրակարգի փոխարեն հարկադրված են ծախսեր անել սպառազինությունների մրցավազքի վրա»,-ասել Է Ցիպրասը, նշելով, որ աճում են զինծառայողներին սպառնացող վտանգները եւ բախման ռիսկերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am