Էրդողանը կայցելի Գերմանիա

Armenpress 15:45, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը կայցելի Գերմանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haber Turk-ը:

Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին, երբ գերմանական կողմը ապաստան էր տվել մի խումբ թուրք զինվորականների, ում պաշտոնական Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ: Դրանից հետո թուրքական կողմը մերժեց Բունդեսթագի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու պահանջը:

Նման հարաբերությունների պայմաններում Էրդողանի այցը Գերմանիա հատկապես մեծ կարևորություն է ներկայացնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am