Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղ բանակցությունների կողմնակից են. Իգոր Պոպով

Armenpress 15:29, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am