Թրամփի փեսան կուղեւորվի Մերձավոր Արեւելք՝ բանակցելու Նաթանյահուի եւ Աբասի հետ. WSJ

Armenpress 13:28, 19 Հունիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում Է այս շաբաթ այց կատարել Մերձավոր Արեւելք, որպեսզի հանդիպումներ անցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հունիսի 18-ին այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթի Էլեկտրոնային տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիտակ տանը թերթի աղբյուրի տվյալներով՝ Քուշները մտադիր Է հանդիպել Նաթանյահուի հետ Երուսաղեմում, իսկ Աբասի հետ՝ Ռամալլահում: Ինչպես սպասվում Է, նա նրանց հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը, «նրանց գերակայություններն ու հետագա հնարավոր քայլերն» այդ ոլորտում, նշել Է թերթը:

Նախ Քուշները կլինի Իսրայելում: Նա այնտեղ կժամանի հունիսի 21-ին, իսկ երկու օր շուտ տարածաշրջան պետք Է ժամանի միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը:

Թերթի աղբյուրի խոսքով՝ առաջիկա հանդիպումներից չպետք Է ինչ-որ ճեղքումներ ակնկալել մերձավորարեւելյան կարգավորման գործում: «Կարեւոր Է հասկանալ, որ պատմական հաշտության համաձայնագրի մշակումը ժամանակ կպահանջի»,- ասել Է Սպիտակ տան աշխատակիցը:

Նա ընդգծել Է, որ Թրամփն «իր ամենավստահելի խորհրդականներից մեկին հանձնարարել Է գլխավորել խաղաղ կարգավորման աշխատանքը», եւ ապագայում «Քուշները եւ Գրինբլաթը, հավանաբար, շատ այցելություններ կկատարեն տարածաշրջան»՝ ինչպես համատեղ, այնպես Էլ առանձին: Բացի այդ, միանգամայն հնարավոր Է, որ Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելեն Վաշինգտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am