Մեքենային սրահում տեղի ունեցող իրավախախտումները չեն արձանագրվում տեսահսկվող սարքերով. ՀՀ ոստիկանություն

Armenpress 19:36, 16 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված այն տեղեկություններին, թե տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները՝ չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն:

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը:

Ոստիկանության պաշտոնյան հայտնել է նաև, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն՝ վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am