Չինաստանի արգելոցում շունը վագրի չորս ձագերի ստնտու Է դարձել

Armenpress 11:46, 16 Հունիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանդունի նահանգում շունը դարձել Է վագրերի կողմից լքված չորս կորյունների ստնտու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Սիսյակոու բնայգու աշխատողները որոշել են գազանիկներին տանել արգելոցում ապրող շան մոտ, որը վերջերս Էր ձագ բերել: Կենդանին ընդունել Է օտար ձագերին եւ թույլ տվել կրծքի կաթը բաժանել իր երկու ձագերի հետ:

Երկու ոսկեգույն եւ երկու սպիտակ վագրիկները կարող Էին առանց կերի մնալ, քանի որ հունիսին ծնած միանգամից երկու հնգամյա վագրերը հրաժարվել Էին հոգ տանել իրենց ձագերի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am