1000х90.jpg (78 KB)

Սպասվող լրահոս. 16.06.2017

Armenpress 09:16, 16 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր` հունիսի 16-ին, տեղի կունենա նախարարության պաշտոնական կայքի շնորհանդեսը: Այնուհետև նախատեսված է նախարար Վարդան Արամյանի ասուլիսը: Նա կխոսի պարտատոմսերի առցանց վաճառքի իրականացման թեմայի շուրջ:  

Երևանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

Լրագրողների հետ կհանիպի Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը: Նա կխոսի տուն-ինտերնատում տիրող վիճակի, վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում բարձրաձայնված խնդիրների և առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, վերջին շրջանում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել տուն-ինտերնատը, որտեղ բացահայտվել էին մի շարք խնդիրներ ծերերի խնամքի հետ կապված:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում լրագրողների հետ կհանդիպի Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա կներկայացնի ընթացիկ տարում կատարած աշխատանքները:

Հունիսի 17-ն Անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը կներկայացնի Հայաստանում անապատացման պատճառները, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված աշխատանքները:  

Բուհական ընդունելության քննաշրջանի մեկնարկը տրված է, շատերը կատարել են իրենց մասնագիտական կողմնորոշումը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը կխոսի մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաեւ կարիերայի ճիշտ պլանավորման մասին, կներկայացվի վերջին տարիների պահանջված մասնագիտությունների ցանկը:

Ո՞ր երկրներում են նախընտրում հանգստանալ Հայաստանի քաղաքացիները, որ ուղղություններով տուրիստական փաթեթներն են պահանջված: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը, Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը և «Արմենիաթրեվլ» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը կխոսեն թեմայի շուրջ:

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները  հանդես կգան մամուլի ասուլիսով: Կներկայացվեն այս տարվա արտամրցութային ծրագրերը:

Նորաձևության ցուցադրություն` «Մեգերյան կարպետ» -ում: Կցուցադրվեն «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի մասնակիցների ներկայացրած հավաքածուներն ու զգեստները, իսկ լավագույններին կորոշի ժյուրին:

Երևանի Հեծանվահրապարակում հունիսի 16-18-ը տեղի կունենա ՀՀ Երևանի հեծանվային մարզաձևի մրցաշրջանի 2017թ.-ի ՀՀ առաջնությունը, որին կմասնակցեն ուժեղագույն հեծանվորդները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am