Գիտնականները մշակել են արեւայրուկի եւ երիտասարդացման պատրաստուկ՝ առանց քաղցկեղի վտանգի

Armenpress 11:54, 15 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները մշակել են պատրաստուկ, որը նմանակում Է արեւի լույսի ներգործությունը, ինչի շնորհիվ մաշկի վրա արեւայրուկ Է հայտնվում առանց վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մարդու մաշկի նմուշների եւ մկների վրա կատարված թեստերի ընթացքում պատրաստուկը «խաբել Է» մաշկին՝ դրան հարկադրելով արտադրել մելանին շագանակագույն պիգմենտը, որի շնորհիվ Էլ մաշկին արեւայրուկ Է հայտնվում: Ենթադրվում Է, որ որ միջոցն արդյունավետ կլինի նույնիսկ շիկակարմիր մազերով մարդկանց համար, որոնք պարզապես այրվածքներ են ստանում արեւից:

Մասաչուսեթսի Կենտրոնական հոսպիտալի հետազոտողների խումբը հուսով Է, որ իրենց հայտնագործությունը կարող Է կանխել մաշկի քաղցկեղը եւ նույնիսկ դանդաղեցնել ծերացման տեսանելի նշանների սկսվելը:-0-/34/ 11.52



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am