ՌԴ նախարարների կաբինետը քննարկելու է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը

Armenpress 17:22, 8 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ համաձայնագիրն ավելի վաղ` 2016 թվականին, ստորագրվել էր Երևանում: Փաստաթղթում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am