Ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

Armenpress 11:30, 2 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դինամո» մարզադահլիճում կայացած առաջնությունում ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան. 49 կգ՝ Էրիկ Թոխյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արման Անտոնյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 69 կգ՝ Տոնի Գալստյան, 75 կգ՝ Տիգրան Բաղդասարյան, 81 կգ՝ Արթուր Հովակիմյան, 91 կգ՝ Մանուկ Խաչատրյան, +91 կգ՝ Արման Մնացականյան:

Առաջնությանը մասնակցում էին 120 մարզիկԵրևանից և Հայաստանի մյուս մարզերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am